Հասարակություն Գիտություն 

70-ականները վերադառնում են

Ամերիկյան Checker Motor Cars ընկերությունը, որն անցյալ դարի 70-80-ականներին մեքենաներ էր թողարկում տաքսի ծառայության համար, մտադիր է վերադառնալ ավտոմոբիլային շուկա: Այդ մասին  Hemmings Motor News կայքին տված հարցազրույցում ասել է ապրանքանիշի ներկայիս սեփականատեր Սթիվ Կոնտարինոն, հայտնում է  nydailynews-ը:

Կոնտարինոյի խոսքով, վերստեղծված ընկերությունը նախատեսում է նորից անցնել տաքսիների արտադրությանը, սակայն նրա առաջին նմուշը կլինի վեցդռնանի լիմուզինը կորպորատիվ ավտոպարկերի կամ հյուրանոցների համար, որով կտեղափոխեն հյուրերին կամ հաճախորդների մեծ խմբեր: Այդ մեքենան A888 ինդեքսը կստանա եւ իր ոճով մոտ կլինի Checker Aerobus-ին, որը թողարկվել է մինչեւ 1977 թվականը:

Checker ավտոմեքենաները վաճառքի կհանվեն 2018թ.: Ակնվալվում է, որ տարեկան 400 մեքենա կթողարկվի:

Նույն շարքից