Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անհանգստություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ և մտադիր է այդ հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ, որպեսզի նրա հետ Սիրիայի իրավիճակը քննարկեմ և այդ հարցի շուրջ իմ մտահոգություններն արտահայտեմ։ Քանի որ մեր երկրները բարեկամներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»,- նշել է Էրդողանը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում, հայտնում է Gazeta-ն:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը սկսել է օդային հարվածներ իրականացնել Սիրիայում “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: