Հասարակություն 

«Արենի փառատոնը» տարածաշրջանում ամենահայտնի ու կարևոր միջոցառումն է դարձել

Գինու փառատոնը շատ լավ հնարավորություն է Արենիի և շրջակա համայնքների համար միջազգային շուկաներում ավելի հայտնի ու ներկայանալի դառնալու համար: Այդ է պատճառը, որ գինեգործներն ու գինի արտադրող ընկերությունները հոկտեմբերի 3-ին մեծ խանդավառությամբ էին պատրաստվել ու տոնի էին վերածել Արենին:

Այս մասին փառատոնին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս փառատոն արեն կայացել է ու տարեցտարի զարգանում է, կասեի նույնիսկ, որ տարածաշրջանում ամենահայտնի ու կարևոր միջոցառումն է դարձել ու ակնհայտորեն մասնակիցներն են ավելի շատացել»,- նշեց Ապրեսյանը:

Նույն շարքից