Ֆրանսիայի նախագահի ավտոշարասյունը Մարոկոյում պատահմամբ մի քաղաքացու է վրաերթի ենթարկել, հայտնում է liveleak.com-ը: Կատարվածի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ տեղի բնակիչներից մեկը նկարահանել է կատարվածը ու տեղադրել YouTube-ում: Դեպքը տեղի է ունեցել Տանժերի փողոցներից մեկում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ֆրանսիայի նախագահի շարասյունը դուրս եկել քաղաքից Օլլանդի և թագավոր Մոհամմեդ 6-րդի հանդիպումից հետո: Պարզվել է, որ ֆրանսիական առաջնորդի անվտանգության ծառայությունը բաց է թողել մեքենաներից մեկի դուռը, արդյունքում այդ դուռը հարվածել է բնակչին:
Վրաերթի ենթարկված 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի վնասվածք:
https://www.youtube.com/watch?v=RuD_nplXJV8