Սոչիում ընթացող ձմեռային 22-րդ համաշխարհային Օլիմպիադայում այսօր՝ փետրվարի 12-ին խաղարկվում է մեդալների հերթական հավաքածուն:
Այս պահին, տարբեր հարգի մեդալների ընդհանուր հաշվարկում՝ առաջատարը դարձել է Գերմանիայի հավաքականը, որը վաստակել է 5 ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Երկրորդ տեղում է Նորվեգիայի ընտրանին, որի ներկայացուցիչների նվաճած մեդալները 12-ն են, այդ թվում՝ 4-ը ոսկե, 3-ն՝ արծաթե և 5-ը՝ բրոնզե: Լավագույն եռյակը եզրափակում է Կանադայի մարզիկների պատվիրակությունը, որոնք, ինչպես նորվեգացիները, ունեն 4 ոսկե մեդալ, սակայն սկանդինավցիներին զիջում են արծաթե և բրոնզե մեդալների ընդհանուր ավարով (համապատասխանաբար` 3 և 2):
Հաջորդաբար, 4-րդ և հինգերորդ տեղերում են Հոլանդիայի և Շվեյցարիայի օլիմպիական ընտրանիները, որոնք ունեն 3-ական ոսկե մեդալ: