Հասարակություն 

ԱՄՆ նախագահը արտակարգ դրություն է հայտարարել

Հարավայաին Կարոլինա նահանգում  հայտարարվել է արտակարգ դրություն` «Խոակին» փոթորկի պատճառով: Փոթորիկը ներկա պահին մոլեգնում է Բահամյան կղզիներում: Քամու արագությունը հասնում է 250 կմ/ժամի:  Օդերեւութաբանների կանխատեսմամբ` երբ այն մոտենա Հարավային Կարոլիան նահանգին, այստեղ տեղումների քանակը կարող է հասնել  380 մմ-ի:

Նահանգի մի շարք քաղաքներ արդեն հեղեղված են:

Արտակարգ դրությունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որպեսզի դաշնային իշխանությունները կարողանան օգնել նահանգին:

Դեռ հինգշաբթի օրը «Խոակինին» զոհ է գնացել բեռնատար El Faro նավը, որը անձնակազմի 33 անդամների հետ պարզապես անհետացել է:

 

Նույն շարքից