Հասարակություն 

Հյուսիսային Ամերիկա առաջին մարդիկ գնացել են Սիբիրից. դանիացի գիտնականներ

Առաջին մարդիկ Հյուսիսային Ամերիկա են գնացել Սիբիրից մոտ 13 հազար տարի առաջ, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Nature գիտական հանդեսի հրապարակումը:

 

Նման եզրակացության են հանգել դանիացի գիտնականները, որոնց հաջողվել է սեկվենացիայի ենթարկել ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում 12,6 հազար տարի առաջ ապրած տղայի գենոմը: Նա ենթադրաբար եղել է կլովիս մշակույթի` Հյուսիսային Ամերիկայի բնիկների նախապատմական մշակույթի ներկայացուցիչ:

 

Գենոմի անալիզի հիման վրա գիտնականները պարզել են, որ տղան սերել է սիբիրյան ժողովուրդներից:
Գիտնականների կարծիքով՝ Սիբիրից Հյուսիսային Ամերիկա վերաբնակեցումը սկսվել է 32 հազար տարի առաջ: Ոմանք հաստատվել են Ալյասկայում, մյուսներն առաջացել մինչև Կենտրոնակա և Հարավային Ամերիկա:

Նույն շարքից