Դուբայում հայտնի Art Cafe Mocca սրճարանն առաջարկում է իր այցելուներին համտեսել իրական ոսկուց պատրաստված թեյ, գրում է Luxlux.net-ը։
Հաստատության սեփականատեր Աշրաֆ Մահրանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր տերև ծածկված է 22 կարատանոց դեղին ոսկու բարակ շերտով։ Զբոսաշրջիկներին գրավելու համար նա թեյը վաճառում է մեկ գավաթը 15 դոլարով։
Մահրանը պատմել է, որ այդ թեյն աճեցվում է Ցեյլոնում, այնուհետև ուղարկվում է Գերմանիա, որտեղ տեղի վարպետները ոսկով են պատում չորացված թերթիկները։ Դրանից հետո թեյը տանում են Մարոկկո։ Նրա խոսքով՝ ոսկով թեյը հանում է նյարդային լարվածությունը և ֆիզիկական հոգնածությունը։