Հասարակություն 

«Ամենագեղեցիկ զույգն» ամփոփեց արդյունքները

Երիտասարդների սիրո բարեխոս Սբ. Սարգսի և Սբ. Վալենտինի տոներին ընդառաջ «Անալիտիկ» կենտրոնը հայտարարել էր երիտասարդական մրցույթ՝ «Ամենագեղեցիկ զույգ» խորագրով: Մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր զույգերը իրենց լուսանկարներն ուղարկել էին [email protected] հասցեին: Անաչառության նպատակով՝ բոլոր լուսանկարները ունենալուց հետո, փետրվարի 4-ից լուսանկարները տեղադրվեցին «Անալիտիկ» կենտրոնի ֆեյսբուքյան էջում և հայտարարվեց քվեարկությունը:

 

«Անալիտիկ» կենտրոնը հաղթող զույգերի համար պատրաստել էր հետևյալ մրցանակները՝


1ին տեղի համար՝ «Բոնո» իտալական ռեստորանում ռոմանտիկ ընթրիք:


2-րդ տեղի համար՝ «Տիբեթ» մերսման կենտրոնում VIP մերսում՝ 2 անձի համար (https://www.facebook.com/tibetyerevan):


3-րդ տեղի համար՝ «Նվեր քարտ» ՝Տիբեթ կենտրոնի ծառայություններից օգտվելու համար 2 անձի համար (https://www.facebook.com/tibetyerevan) և «Զիս» թատրոն-ստուդիայի կողմից տոմսեր՝ 2 անձի համար (www.zis.am):


 

«Զիս» թատրոն-ստուդիան ունի նաև հատուկ մրցանակ՝ իր կողմից ընտրված զույգի համար:

 

Մրցույթի քվեարկությունն ավարտվելուց հետո՝ 13.02.2014 ժամը 00:00-ի դրությամբ հաշվվեցին ձայները և կազմվեց լավագույն եռյակը՝

 

  1. Արթուր և Lուսինե-A9` 2219
  2. Սամվել և Աննա-A10` 2081
  3. Հրաչ և Շուշան-A4` 2079

 

 

«Անալիտիկ» կենտրոնը փետրվարի 14-ին ժամը 12:00 հրավիրում է բոլոր զույգերին «Անալիտիկ» կենտրոն, որտեղ էլ հաղթող զույգերը կստանան համապատասխան մրցանակները: 

 

Իսկ այժմ ներկայացնում ենք մեր հաղթող եռյակը`


1. Արթուր և Լուսինե՝ A9- 2219 ձայն

 2. Սամվել և Աննա՝ A10-2081

3. Հրաչ և Շուշան՝ A4 -2079 ձայն

Նաև ներկայացնում ենք մեր մրցույթի բոլոր լուսանկարները՝

Նույն շարքից