Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Բակո Սահակյանը ԼՂՀ պատվավոր կոչումներ է շնորհել մի խումբ մանկավարժների

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանա րի` գիտության և կրթության զարգացման, մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ունեցած վաստակի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել մի խումբ անձանց:

Արցախի պետական համալսարանի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Ալեքսանյանին շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում:

Վաստակավոր մանկավարժի կոչումներ են շնորվել «Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Աիդա Գրիգորյանին, «Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության դասախոս Արեգա Իշխանյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանին:

Նույն շարքից