Հասարակություն 

Ամենաերկար համբույրի մրցույթի հաղթողները մոտ մեկուկես ժամ համբուրվել են -30 աստիճան ցրտին

Սիրահարների օրվա կապակցությամբ ՌԴ Յակուտսկ քաղաքում 18 զույգեր մասնակցել են ամենաերկար համբույրի մրցույթին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

«Մրցույթն սկսելուց կես ժամ անց մրցույթից դուրս մնաց առաջին զույգը։ Եվս կես ժամ անց մրցույթի կանոններն ավելի խստացվեցին, և երիտասարդները գրկեցին իրենց ընկերուհիներին։ 10 ամենացրտադիմացկուն և համառ զույգերը շարունակեցին պայքարը՝ գլխավոր մրցանակի համար։ Հաղթող զույգը համբուրվեց 1 ժամ 20 րոպե»,-պատմել է մրցույթի կազմակերպիչներից Նատալյա Արգունովան։

 

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող զույգերը համբուրվել են, համապատասխանաբար, 1 ժամ 19 րոպե և 1 ժամ 18 րոպե։

 

Հաղթող զույգին հանձնվել է իտալական ռեստորանում ընթրիքի հավաստագիր, մրցույթի հովանավորներից մրցանակներ, երկրորդ և երրորդ տեղերում հայտնված զույգերը ևս ընթրիքի հավաստագրեր են ստացել։

 

Մրցույթի բոլոր մասնակիցները քաղաքի կինոթատրոններից մեկի հրավիրատոմսեր են ստացել։
 

Մրցույթի անցկացման պահին դրսում գրեթե -30 աստիճան է:

Նույն շարքից