Հայաստան Քաղաքական 

Սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը քվեարկության կդրվի

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Աժ հերթական քառօրյայի ընթացքում քվեարկության պետք է դրվի սահմանդրական փոփոխությունների լրամշակված նախագիծը:

Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց հիմնական փոփոխությունները: Նրա խոսքով՝  ՀՅԴ-ի ներկայացրած այն առաջարկները, որոնք ընդունվել են, մասնավորապես՝ 89-րդ հովածի մասին առաջարկությունները, որը հռչակում է, որ ԱԺ ընտրություններն անցկացվում են համամասնական եղանակով:

«ՀՅԴ առաջարկով այն պարտադիր պետք է դրվի հանրաքվեի, այսինքն համամասնական ընտրակարգը փոփոխության չի կարող ենթարկվել միայն խորհրդարանի կողմից, և դրա համար անհրաժեշտ կլինի հանրաքվե»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՅԴ մյուս առաջարկը վերաբերում էր կայուն մեծամասնության ձևավորման երկրորդ փուլի անցկացմանը, որի դեպքում թույատրվում է կազմել դաշինքներ:

«Այն պարտդրում է ընտրական օրենսգրքին՝ երկրորդ փուլի անցկացումից առաջ հնարավորություն տալ առանձին կուսակցություններին նոր դաշինքներ կազմել»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նույն շարքից