Հայաստանի Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագծին։
«ՕԵԿ խմբակցության անունից մի շարք փոփոխություններ են առաջարկվել փաստաթղթում, որոնք կբարելավեին այն, սակայն հաշվի առնելով, որ այդ առաջարկները չեն ընդունվել, մենք հայտարարում ենք, որ դեմ ենք քվեարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագծին»,-հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ելույթի ավարտին պատգամավորը 20 րոպե ընդմիջում է խնդրեց, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Տեսնեմ` 20 րոպեում ինչ պիտի քննարկեք: Հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում: Բայց նկատի ունեցեք, որ ձեր վերցրած 20 րոպե ընդմիջումը համընկնում է մեկժամյա նիստերի ընդմիջման հետ, հետեւաբար նախապես ասում եմ, որ վարման կարգով ելույթների հնարավորություն այլևս չի տրվելու»: