Երևանը և Լիոնը 1992 թվականից քույր քաղաքներ են: Լիոնը Եվորպայի այն քաղաքներից է, որ Հայոց ցեղասպանությունից հետո սրտաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին և այսօր էլ ֆրանսիական այդ գեղեցիկ քաղաքում ապրում են ավելի քան 30 հազար հայեր, ովքեր ներգրավված են այդ քաղաքի ամենատարբեր բնագավառներում և իրենց աշխատանքի ու նվիրումի արդյունքում մեծ հեղինակություն են վայելում Լիոնում:
Ուրախալի է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո Տարոն Մարգարյանն էլ ավելի ակտիվացրել և հզորացրել է Լիոնի միջև ձևավորված կապերը, ինչը Լիոնում ապրող հայերը շատ բարձ են գնահատում:
Ի դեպ, Լիոնի փոխքաղաքապետը մեր հայրենակիցն է՝ Ժորժ Կեպենեկյանը: