Հայաստան Քաղաքական 

ԱԺ բոլոր հանդիպումներն ու քննարկումներն ձևական բնույթ են կրում․ Հրանտ Բագրատյան

Ազգային Ժողովի այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումները պարզ հարց չեն և դրա համար էլ առաջարկում է հետաձգել քվեարկությունը։

«Առաջարկում եմ մեզ ժամանակ տալ՝ փոփոխություններին ծանոթանալու համար եւ դրանից հետո միայն քվեարկություն անցկացնել։ Խնդրում եմ քվեարկությունը տեղափոխել վաղվան», - ասել է Քոքոբելյանը։

Գալուստ Սահակյանն էլ նշել է, որ կանոնակարգով դա նախատեսված չէ։ «Փաստաթուղթը ձեզ մոտ է,  դուք ժամանակ ունեք մինչեւ քվեարկությունը դրան ծանոթանալու»,-ասել է նա:

Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ավելի քան հարյուր դիտարկում է ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը հաշվի չի առնվել։ Նրա կարծիքով դա վկայում է այն մասին, որ բոլոր հանդիպումներն ու քննարկումներն ձեւական բնույթ են կրել։

Նույն շարքից