Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Բերման է ենթարկվել ակցիայի 17 մասնակից․ Արամ Մանուկյանին ևս փորձում էին բերման ենթարկել

Ոստիկաններն ասօր` հոկտեմբերի 5–ին,  բերման են ենթարկել Ազգային ժողովի դիմաց սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող՝ «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի մոտ երկու տասնյակ մասնակիցների: Ակցիայի մանսակիցների հաշվարկով, բերման են ենթարկել 17 մարդու։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ անընդհատ բախումներ էին տեղի ունենում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ, որոնք կանգնել էին Ազգային ժողովի ճաղավանդակներին եւ փորձում էին փակցնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը։

Ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո իրավիճակը խորհրդարանի դիմաց համեմատաբար հանդարտվեց։ Քիչ առաջ փորձեց ելույթ ունենալ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն սկսվեցին բախումները եւ նրան թույլ չտվեցին շարունակել ելույթը։ Խառնաշփոթի մեջ ոստիկանները նույնիսկ Արամ Մանուկյանին են փորձել բերման ենթարկել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից