Հնագետները հայտնել են, որ Եգիպտոսում կատարած պեղումների ժամանակ բացառիկ գտածո են հայտնաբերել` 3600-ամյա մումիայի տեսքով, հայտնում է BBC-ն:
Լուքսորում հայտնաբերվել է մարդու չափերի, պատկերազարդ սարկոֆագ, որի ներսում մումիա կա:
Սարկոֆագը թվագրվում է մ.թ.ա. 1600-ով, երբ իշխում էր փարավոնների 17-րդ արքայատոհմը:
Սարկոֆագը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի, ինչպես պնդում է Եգիպտոսի հնությունների նախարար Մուհամմեդ Իբրահիմը:
Գիտնականներն այժմ աշխատում են նրա պաշտոնի վերծանման վրա, որը նշված է սարկոֆագում:
Լուքսորի գերեզմանավայրում իսպանա-եգիպտական թիմը ևս 2 հուղարկավորության վայր է հայտնաբերել, սակայն այնտեղ դատարկ է եղել: