ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության չեղարկման պնդումներին, ասաց որ նման տեսակետ ունեն պարտվողական հոգեբանություն ունեցող մարդիկ:
«Ես` որպես երևանցի, կարծում եմ, որ այդ տոնը պետք է նշվի ավելի մեծ էնտուզիազմով, քան մեռելոցները: Բոլոր նեգատիվ բաներին հլու-հնազանդ համաձայնում են: Ես կարծում եմ`տոն պետք է լինի և շատ պետք է լինի»,- ասաց պատգամավորը: