Հասարակություն 

Չինական լուսնագնացը 2 շաբաթվա դադարից հետո վերականգնել է կապը Երկրի հետ

Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ Լուսին ուղարկված սարքը՝ «Նեֆրիտե ճագարը», 2 շաբաթ տևած անսարքությունից հետո վերջապես վերահաստատել է կապը Երկիր մոլորակի հետ։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, լուսնագնացը կենդանության նշաններ է ցույց տվել երեկ, ինչն ուրախության ու հպարտության նոր ալիք է առաջացրել չինացիների շրջանում։

 

Պարբերականը մանրամասնում է, որ լուսնագնացի տեխնիկական խնդիրներն առաջացել են Լուսնի բարդ մակերևույթի ու այնտեղ տիրող ցրտի պատճառով։

 

«Կարելի է ասել, որ ցուրտ եղանակը ստիպել էր մեր «ճագարին» քուն մտնել, սակայն այժմ այն կրկին արթուն է ու կշարունակի Լուսնի մակերևույթի ուսումնասիրությունը»,-նշել է Չինաստանի լուսնային ծրագրի խոսնակ Պեյ Ցաոյը։

 

Հայտնի է, որ «Նեֆրիտե ճագարը» Լուսնի վրա կանցկացնի առնվազն մի քանի ամիս։

Նույն շարքից