Հասարակություն 

Բիոթանգարան՝ Պանամայում

Պանամայում բիոթանգարանը վերջապես պատրաստ է։ Գիտամշակութային կենտրոնը, որի կառուցման համար ճարտարապետ Ֆրենկ Գերիից 10 տարի է պահանջվել, բացել է իր դռներն այցելուների համար, գրում է buro247.ru-ն։

 

Բիոթանգարանի շինարարության համար պահանջվել է 10 տարի և 60 մլն դոլար։ 4.000 քմ ընդհանուր տարածքով թանգարանի տարածքում կա 8 մշտական ցուցասրահ, մեկ ժամանակավոր պատկերասրահ, ընդարձակ սրահ, հուշանվերների խանութ և սրճարան։ Թանգարանի բաց տարածքում նույնպես կարելի է ցուցադրություններ կազմակերպել։
 

Նույն շարքից