Կիպրոսում տեղի ժամանակով ժ. 07:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 09:00-ին) սկսված Կիպրոսի էլեկտրական ընկերության (EAC) էներգետիկների 12-ժամյա գործադուլի հետևանքով ամբողջ հանրապետությունում կարող է անջատվել էլեկտրաէներգիան՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Կիպրոսի էլեկտրական ընկերությունը որոշել է դեռ ծառայության մեջ թողնել կրճատված կազմը, որպեսզի ապահովի Դեքելիի ու Վասիլիկոսի երկու էլեկտրակայանների աշխատանքը: Ընդ որում, EAC-ը բնակչությանը կոչ է արել ամբողջ օրվա ընթացքում խնայել էլեկտրաէներգիան ՝ խուսափելու համար էլեկտրակայանների ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Այդուհանդերձ, ընկերությունում չեն բացառել, որ կլինեն էլեկտրաէներգիայի տատանումներ:
Գործադուլը հայտարարվեց այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց ձեռնարկությունների բաժնետոմսերի կայանալիք վաճառքի մասին ու այն մտցրեց Կիպրոսի խորհրդարան: