Հասարակություն 

Ամերիկացիների 60%-ը Ռուսաստանի նկատմամբ վատ վերաբերմունք ունի

ԱՄՆ քաղաքացիների գրեթե երկու երրորդը, որոնք մասնակցել են հասարակական կարծիքի ամերիկյան Gallup ինստիտուտի հարցմանը, Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի մասին «բացասական» կարծիք ունի, և չնայած Սոչիում Օլիմպիադայի անցկացմանը՝ Ռուսաստանի ընկալումն ամերիկացիների կողմից «երկար տարիների ընթացքում ամենավատն է դարձել», գրում է Взгляд-ը:

 

Հարցումների մասնակցած 1.018 ամերիկացիների 60 տոկոսը բացասական կարծիք է հայտնել Ռուսաստանի վերաբերյալ, 34 տոկոսը՝ դրական: Հարցվածների մեծ մասը բացասական կարծիք է հայտնել Պուտինի մասին:

«Սա Gallup-ի անցկացրած հարցումներից ամենաբացասական ռեյթինգն է այն ժամանակվանից ի վեր, երբ նա առաջին անգամ դարձավ նախագահ»,- ասել է Gallup-ի գլխավոր խմբագիր Արտ Սվիֆթը:

 

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին Ռուսաստանի մասին ոչ լավ կարծիք ուներ ամերիկացիների մոտ 44 տոկոսը:

 

Սվիֆթն ասել է, որ ամերիկացիները Պուտինի մասին ավելի լավ կարծիք ունեին նրա նախագահության առաջին ժամկետի ժամանակ:

 

Նույն շարքից