Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը քվեարկությունից առաջ Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:
Նա հայտնեց, որ առաջարկություն են ստացել բոլոր խմբակցությունների կողմից, "Ժառանգության" և ՀԱԿ խմբակցություններից առանձին պատգամավորների կողմից:
Վարդան Պողոսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են և սկսեց "Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին" գլխից:
Նա նշեց, որ Հոդված 5-ի 2-րդ կետը, ըստ որի՝ ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ չընդունվեց ո՛չ հանրության, ո՛չ էլ մասնագիտական հանրության կողմից, հանձնաժողովը և նախագահը հրաժարվեցին այդ դրույթից:
10-րդ հոդվածով սեփականության ձևերի ուղղակի ամրագրումը առանձնացվել էր և հատուկ նոր հոդված էր սահմանվել սեփականության բոլոր ձևերի երաշխավորման մասին: Ըստ այդ հոդվածի՝ ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: "Հատուկ շեշտվում է որ պետության հատուկ սեփականությունն է ընդերքը և ջրային ռեսուսրները",-ասաց նա:
Նրա խոսքով՝ ընտանիքի պաշտպանության հետ կապված դրույթում ամրագրվել է, որ պետության հատուկ հովանավորության ներքո է ոչ միայն ընտանիքը, այլ՝ մայրությունը և մանկությունը: Նաև ամրագրվել է, որ պետք է նպաստել այլ պետություններում հայոց լեզվի զարգացմանը:
Հիմնարար իրավունքների մասին գլխում բավական մտահոգությունների առիթ էր դարձել նաև ինքնաբուխ հավաքներին վերաբերող դրույթը, որը ընկալվում էր, թե ինքնաբուխ հավաքների բացառման հիմք կա: "Այս դրույթի մասով էլ հատուկ ամրագրվել է, որ ինքաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում, որն ամրագրվել է նախագծում",- ասաց նա:
Սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված մտահոգությունների մասով Վարդան Պողոսյանը նշեց, որ որոշում է ընդունվել վերականգնել գործող սեփականության այն դրույթը ոչ ոք չի կարող սեփականությունից զրկվել՝ բացառությամբ դատական համակարգի միջոցով:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամն անդրադարձավ 4-րդ գլխի փոփոխություններին՝ մասնավորապես 89-րդ հոդվածի երկրորդ գլխին, որտեղ նշվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Նա հիշեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հատուկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 89-րդ հոդվածը պետք է ավելի մեծ ճկունություն ապահովի սահմանադրական զարգացումների ընթացքում, փոփոխության ենթարկվի ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ միայն ԱԺ երկու երրորդի՝ որակյալ մեծամասնության կողմից:
Նա նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկով այժմ 89-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունն ընդգրկված է այն հոդվածների ցանկում, որտեղ պարտադիր պետք է դրվեն հանրաքվեի։ "Այսինքն՝ համամասնական ընտրակարգը փոփոխության չի կարող ենթարկվել միայն խորհրդարանի կողմից, դրա համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ի երկու-երրորդի համաձայնության առկայության պարագայում դրվի հանրաքվեի ու ստանա ժողովրդի աջակցությունը",- ասաց նա:
Նաև հավելեց, թե ՀՅԴ-ի հաջորդ առաջարկն այս հոդվածում վերաբերում էր այն դրույթին, որ երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում են նոր դաշինքների ստեղծում: Ըստ նրա դրույթը պարտադրում է ԸՕ-ին, որ եթե ԸՕ-ով նախատեսվում է երկրորդ փուլ, ապա անցկացումից առաջ հնարավորություն տրվի, որպեսզի առանձին կուսակցություններ կամ դաշինքներ կարողանան միավորվեն նոր դաշինքների տեսքով առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի շուրջ և դրանով հնարավորություն ապահովել հասարակական ավելի մեծ աջակցութուն ձևավորվող կառավարության:
Նա նաև անդրադարձավ այն առարկություններին, թե ԱԺ նախագահն է ներկայացնում վարչապետի թեկնածուին, եթե այդ պաշտոնը թափուր է մնում: "Կատարվել է համապատասխան փոփոխություններ, ըստ որի՝ վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ոչ թե ԱԺ նախագահին, այլ ԱԺ-ում ներկայացված ուժերին: Ըստ առաջարկված նախագծի վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին, եթե որևէ թեկնածու խմբակցությունների կողմից առաջադրված չի ստանում ձայների մեծամասնությունը, նախատեսվել է մեկ-երրորդ քվորում: Եթե ԱԺ պատգամավորների մեկ երրորդն առաջարկում է վարչապետի թեկնածու և նրանցից որևէ մեկը չի ստանում, պատգամավորների ձայների բարձրացած մեծամասնությունը, ապա ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է",-ասաց նա:
Վարդան Պողոսյանը ավարտելով ելույթը ասաց, որ ԱԺ քաղաքական ուժերը լիակատար հնարավորություն են ստանում ԱԺ-ում հասնել համաձայնությունների և երկրորդ փուլում գալ համաձայնության որևէ վարչապետի թեկանուծի շուրջ: