Հայաստան Քաղաքական 

ՀԱԿ-ը պաշտոնական առաջարկ ուղղեց Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ ԱԺ-ի մոտ տեղի ունեցող «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք պաշտոնապես դիմում են նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ կողմից ընդունված սահմանադրակական բարեփոխումների նախագծին:

Նրա խոսքով՝ դեռևս Ս. Սարգսյանը հնարավորություն ունի կանգնեցնելու այդ գործընթացը, որին, ըստ նրա՝ դեմ է հասարակության մեծ մասը:

Լ. Զուրաբյանը հայտնեց նաև, որ ինքը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղյակ է պահել Արամ Մանուկյանին բերման ենթարկելու մասին. «Ասացի, որ քո թասիբին էլ են կպնում, երբ փորձում են պատգամավորին մտցնել ոստիկանական մեքենա: Նա ասաց, որ տեղյակ չէ, և կպարզի»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Նույն շարքից