«Սիրիական էլեկտրոնային բանակ» խմբավորման հաքերները կոտրել են ամերիկյան Forbes ամսագրի կայքը և պարբերականին ու աշխատակիցներին պատկանող մի շարք հաշիվներ Twitter միկրոբլոգների ցանցում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, կայքի հիմնական էջում հաքերային հարձակման հետքեր չկան, սակայն երբ փորձում ես բացել նյութը, էջում հայտնվում է գրություն. «Կայքը կոտրվել է Սիրիական էլեկտրոնային բանակի կողմից»։
Մի քանի էջեր առհասարակ չեն բացվում։ Twitter-ի իրենց հաշվում սիրիացի հաքերները հաղորդագրություն են տարածել Forbes.com կայքը կոտրելու մասին։
Տարածված տեղեկությունը հաստատել է Forbes-ի ռուսական ծառայությունը։