Այս պահին, «Չեք անցկացնի» նախաձեռնության 21 անդամները մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ոստիկանության Արաբկիրի բաժնից:
Փաստաբան Լուսինե Գրիգորյանը ասաց, որ նրանցից 4-ի ինքնությունը տեղում ճշտվել և ազատ են արձակվել, 8-ի նկատմամբ ևս չի կազմվել որևէ արձանագրություն, բայց նրանք շարունակել են գտնվել բաժնում, իսկ վերջին 11 հոգու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն:
Ոստիկանության բաժնից դուրս եկած Վարդան Հարությունյանը նշեց, որ նրանցից մի քանի նկատմամբ արձանագրություն է կազմվել 180 հոդվածի 1-ին մասին համապատասխան, որը ենթադրում է տուգանք, որը պետք է սահմանի դատարանը:
«Մեզ ասում էին՝ սպասեք, ու այդպես էլ որևէ մեկը չեկավ ու պարզապես երրորդ ժամը լրացավ և ազատ արձակեցին»,-ասաց ոստիկանության բաժնից դուրս եկած Վարդան Հարությունյանը