Աշխարհի ամենաբարձր շինության՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի հատկապես բարձր հարկերի բնակիչներն իրենց կյանքն ուղղակի չեն կարող պատկերացնել առանց վերելակի։ 160-հարկանի շինությունը, որն ունի մոտ 3.000 աստիճան, շուտով կարող է առանց վերելակի մնալ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, շենքի օպերատորը հայտնել է, որ վերելակները կարող են անջատվել, քանի որ շենքի բնակիչների մի մասը 2012թ. ի վեր չի կատարել համապատասխան վճարումները։
Վերելակներից հետո օպերատորը սպառնում է անջատել շինության օդափոխության համակարգը։
Բուրջ Խալիֆայի 12-108-րդ հարկերը բնակելի են. այնտեղ կա 1.000 բնակարան, որոնցից յուրաքանչյուրի տերերը կամ վարձակալողները պետք է տարեկան 25.000 դոլար վճարեն օպերատորի մատուցած ծառայությունների համար։