Ռազմական Իրավական գլխավոր 

20-ամյա զինվորին մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության փորձ կատարելու համար

Ինչպես հայտնում են Տավուշի ընդհանուր իրավասության դատարանից, 20 –ամյա Հայկազ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող` զորամասի լվացարանի մոտակայքում, իր մոտ գտնվող ածելիով ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածում բազմաթիվ կտրվածքներ կատարելով իր առողջությանը վնաս է պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը։

Նույն շարքից