Բարի օր Մշակույթ 

Այսօր Քեյթ Ուինսլեթի ծննդյան օրն է

analitik.am

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Էլիզաբեթ Ուինսլեթ ծնվել է 1975 թվականի հոկտեմբեր 5-ին Անգլիայում։ Արժանացել է «Օսկար» մրցանակի ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (2 անգամ) և «BAFTA» (2 անգամ)։

Քեյթը կինոսեր հասարակությանը առավել հայտնի դարձավ աշխարհահռչակ «Տիտանիկ» ֆիլմից հետո։ Դերասանուհու անչափ կանացի և էմոցիանոլա կերպարը իր ուրույն տեղը գտավ կինոպատմության մեջ։ Քեյթի և Լեոյի կերտած զույգը ամենառոմանտիկն էր՝ կարծում են մի շարք կինոքննադատներ։ Չնայած, այս հարցում պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ քննադատ։ Ամեն ինչ ասում է «Տիտանիկ»-ի ռեկորդային վարկանիշը։

«Տիտանիկ»-ից հետո դերասանուհուն սպասվում էին մի շարք այլ դերեր, որոնք ևս արժանացան կինոսերների բարձր գնահատականին։ Դրանցից հիշատակման է արժանի «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմը։ Այստեղ անգլուհին հանդես էր եկել հոլիվուդյան դերասան Ջիմ Քերիի հետ։ Սա արտասովոր ֆիլմ էր, որը ստիպեց Քեյթին նորովի բացահայտել։

Ի վերջո, հասկանալի է դառնում, որ Քեյթ Ուինսլեթի տաղանդն ու կանացի հմայքը անսպառ են։

Նույն շարքից