Հասարակություն 

Չորս տարի առանց Սթիվ Ջոբսի

Ամերիկացի ճարտարագետ, գործարար, Apple կոորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվեն Փոլ Ջոբսը (Steven Paul Jobs, Steve Jobs) ծնվել է 1955 փետրվար 2-ին:

1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբին Ջոբսն այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։ Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում՝ 1985 թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։

1986 թ. Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։

1997 թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple՝ դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։

Վախճանվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին:

Նույն շարքից