Հայաստան Քաղաքական 

Մի հատ խնդրում եմ` ճշտեք՝ ով որտեղ է լողում․ Բագրատյանը՝ Ներսես Երիցյանին

Այսօր, ԱԺ քառօրյա նիստում, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հարց ուղղեց հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:

«Ինչո՞ւ չեք իջեցնում գնաճը և ասում եք՝ լողացող քաղաքականություն ենք վարում: Մի հատ խնդրում եմ` ճշտեք՝ ով որտեղ է լողում»,- ասաց Բագրատյանը։

Ներսես Երիցյանը պատասխանը չուշացավ․«Թե ով որտեղ է լողում, հարցը մի քիչ լիրիկական էր, ես չեմ կարող ասել: Ամբողջությամբ լողացող փոխարժեք որևէ երկիր երկարաժամկետում, կարող եմ ասել, չունի»:

Բագրատյանին այս պատասխանը չբավարարեց․ «դա նման է այն իրավիճակին, որ` «դե, քանի ձեռ ենք առնում իրար, եկեք ձեզ երկու անեկդոտ պատմեմ»: Ի՞նչ արձագանքեմ, ԿԲ նախագահն էլ այստեղ չէ, ես բան չունեմ ասելու, եղբա'յր»,- ասաց նա:

Նույն շարքից