40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մկրտել են իրենց փոքրիկ աղջկան՝ Նադեժդային, հայտնում է Elle-ը:
Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի տաճարներից մեկում այս կիրակի օրը:
Նավկայի ու Պեսկովի դուստրը ծնվել է 2014 թվականի օգոստոսի 21-ին: Բացի Նադեժդայից՝ զույգն ունի 5 երեխա՝ 1 դուստր ունի Տատյանան Ալեքսանդր Ժուլինի հետ ամուսնությունից:
Եվս 4 երեխա ունի Դմիտրին իր նախորդ երկու ամուսնություններից՝ 1 աղջիկ և 3 տղա:

