Հասարակություն 

Սոչի-2014. 7-րդ օր. մեդալային հաշվարկ

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 14-ին վիճարկվեց մեդալների վեց հավաքածու: Երկուական չեմպիոնական տիտղոս նվաճեցին Բելառուսի և Շվեյցարիայի ներկայացուցիչները: Տիտղոսներ ունեցան նաև Ճապոնիան և Մեծ Բրիտանիան:

Մեդալային հաշվարկը 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով գլխավորում է Գերմանիան: Երկրորդ տեղում է Շվեյցարիան՝ 5 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ: Երրորդը Կանադան է՝ 4 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալներով: 

Չորսական ոսկե մեդալ ունեն Նորվեգիան, ԱՄՆ-ն ու Հոլանդիան: 3 ոսկե մեդալ է նվաճել Բելառուսը, 2-ական` Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, 1-ական` Ավստրիան, Ճապոնիան, Սլովենիան, Մեծ Բրիտանիան, Կորեան և Սլովակիան:

Նույն շարքից