Բջջային հեռախոսների հարդարմամբ մասնագիտացված ռուսական Caviar ընկերությունը նոր հավաքածու է թողարկել iPhone 6s-ի բազայի վրա: Lenta.ru կայքը գրում է, որ հավաքածուն ստացել է Atlante անունը և նվիրված է աշխարհի երկրներին:
Հավաքածուում ներկայացված է մի քանի մոդել, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է երկրներից մեկի խորհրդանիշով՝ Ռուսաստան, Իտալիա, Չինաստան, Հայաստան և այլն:
Սմարթֆոնների արժեքն է 149 հազարից մինչև 210 հազար ռուբլի՝ կապված մոդելից և հիշողության ծավալից:
