Ուկրաինացի հանքափորները փակել են Լվովի ավտոխճուղին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ հանքափորների նման որոշման պատճառ է հանդիսացել իշխանությունների կողմից աշխատավարձի չվճարման հանգամանքը:
Նրանք իրենց բողոքն արտահայտել են միջպետական Կովել-Լվով ավտոմայրուղին փակելու միջոցով:
Ներկայումս ցուցարարները բողոքի ակցիան իրականացնում են Արեւմտյան Բուգ գետի վրայով անցնող կամրջին: Ակցիային մասնակցում է ավելի քան 100 հանքափոր, 15 րոպեն մեկ բաց են տեղնվում շտապօգնության ու հրշեջ ծառայության ավտոմեքենաները:
Ցուցարարները դրանով չեն պատրաստվում սահմանափակվել: Հանքափորները մտադիր են բողոքի ակցիան շարունակել Կիեւում, իսկ աշխատավարձի չվճարման պարագայում նրանցից մի քանիսը մտադիր է հացադուլ սկսել նախագահի նստավայրի դիմաց: