Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով այսուհետ Ռուսաստանում առկա անլեգալ ալկոհոլի ողջ պաշարը ենթակա կլինի ոչնչացման:
Այս մասին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, նշելով, որ վարչապետի հրամանագրով երկրում շրջանառվող ոչ օրինական ու առողջությանը վնասակար ալկոհոլային խմիչքները կբռնագրավվեն ու կոչնչացվեն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Փասթաթղթում նշված են բռնագրավված Էթիլենային սպիրտի բռնագրավման ու պահպանման մեխանիզմներն, դրանց ոչնչացման եղանակները: