Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Աշտարակի խճուղում, Ford-ն ամբողջությամբ այրվել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվելով ձորը՝ այրվել:

Զոհեր և տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել՝ 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ:

Նույն շարքից