Հայաստան Քաղաքական Ռազմական գլխավոր 

ՆԱՏՕ-ն քննադատել է ռուսական իշխանություններին՝ Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանները պահանջել են ռուսական իշխանություններից թույլ չտալ, որպեսզի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռները խախտեն Թուրքիայի օդային տարածքը:

Նրանք կոչ են արել Ռուսաստանին այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, իսկ խախտելու դեպքում պարզաբանում տալ:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները բողոքի նոտա հղեցին Թուրքիայում ՌԴ դեսպանին՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 3-ին ռուսական կործանիչներից մեկը հատել է Թուրքիայի օդային սահմանը:

Նույն շարքից