Հասարակություն գլխավոր 

Airbus A320 ինքնաթիռի օդաչուն թռիչքի ժամանակ մահացել է

РИА Новости-ի փոխանցմամբ՝ American Airlines ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի օդաչուն թռիչքի ժամանակ մահացել է։ Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռում եղել է 147 ուղևոր:

Բոստոն-Ֆենիքս չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն իրեն սկսել է վատ զգալ և նրան չեն կարողացել փրկել:

Բարեբախտաբար, հաջողվել է փրկել ուղևորների կյանքը։ ինքնաթիռը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում։

Նույն շարքից