Հասարակություն 

Արմավիրում 2-ամյա երեխան նրբերշիկ ուտելիս խեղդվել է ու մահացել

Արմավիրի մարզում   հոկտեմբերի 5-ին, 2-ամյա երեխա է մահացել՝ կերակուրից խեղդվելու հետեւանքով:

Վաղարշապատի հիվանդանոցից, որտեղ 2-ամյա Տիգրան Մարուքյանը տեղափոխվել է մահացած, NEWS.am-ին տեղեկացրին, որ տանը նա նրբերշիկ է կերել, որի մի կտորը մնացել է կոկորդում, փակել շնչափողի անցքը:

«Հարեւանուհին պատմեց, որ նրբերշիկ է կերել, խեղդվել է, փորձել են օգնել հանել նրբերշիկը, չեն կարողացել»:

Մանրամասն` news.am

Նույն շարքից