Հասարակություն 

Եթե լրահոսում գրված է «ՇՏԱՊ»՝ ընթերցողը չպետք է բացի այդ կայքը․ Ս․ Մարտիրոսյան

Վեջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետևանքով նաև մեր խնդիրներն ի հայտ եկան: Ահռելի քանակի անհեթեթ տեղեկատվություն սկսվեց տարածվել, այդ թվում նաև` տեսանյութեր, որոնք կամ ուկրաինական դեպքերից էին վերցված, կամ էլ զորավարժություններից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այս ամենը, բնականաբար, հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում հասարակության շրջանում, ինչպես նաև իր ազդեցությունն է թողնում տեղեկատվական դատի վրա»,-ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետի կարծիքով՝ ճիշտ չէ գրաքննություն մտցնելը։

«Դակաշխատի ընդամենը երկու շաբաթ, հետո արդեն չինովնիկները դա կարող են օգտագործել հակակոռուպցիոն նյութերն արգելափակելու համար: Պետք է ընդամենը հասկանալ` տեղեկատվությունը սննդի պես բան է, երբ խանութ ենք գնում, փչացած սնունդ գնելուց խուսափում ենք, իսկ երբ այն, այնուամենայնիվ, գնում ենք, մեր հարևաններին խորհուրդ ենք տալիս այլևս չգնել այդ ֆիրմայից որևէ բան. նույնը պետք է նաև տեղեկատվական կայքերի հետ արվի: Այսինքն` եթե լրահոսում յուրաքանչյուր երկրորդ բառը «ՇՏԱՊ»-ն է, ընթերցողն ուղղակի չպետք է բացի այդ կայքը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այն, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներքին դաշտը փակել, որ ինֆորմացիա չտալ զոհերի մասին, մի օր պայթելու է:

Նույն շարքից