Հայաստան Քաղաքական 

Գալուստ Սահակյանը արգելել է Փոստանջյանի հյուրերին մուտք գործել ԱԺ շենք

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իր օգնականին թույլ չեն տալիս մուտք գործել ԱԺ շենք: Ըստ պատգամավորի` ոչ միայն օգնականին են արգելում մտնել ԱԺ, այլ նաև ցանկացած մեկին, ով ցանկություն կհայտնի իր մոտ գալ:

«Բոլորը կարողանում են անցաթղթով մուտք գործել ԱԺ շենք, բայց իմ տված անցաթղթով նույնիսկ իմ իսկ օգնականը չի կարողանում մտնել խորհրդարան: Ես այսօր Գալուստ Սահակյանին դիմեցի այդ հարցով, նա էլ ասաց, որ ինքն է արգելել, որ ինձ մոտ գան մարդիկ: Գալուստ Սահակյանն ասաց, որ իբրև թե ես խանգարում եմ իրենց աշխատանքներին»,- բողոքեց Փոստանջյանը:

Նույն շարքից