Այսօր՝ հոկտեմբերի 6-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում հրավիրված ասուիսի ընթացքում, դոցենտ Գոհար Իսկանդարյանը ասաց, որ Հայաստան–Իրան երկաթգիծը Հայաստանին ձեռնտու է, քանի որ այն կօգնի դուրս գալ շրջափակումից։
«Ամբողջ հարցն այն է, թե կարո՞ղ ենք հայթայթել այդ գումարը և նպատակային կառուցել այն»- ասաց նա:
Բանախոսի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը հետաքրքիր է ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում:
«Հայաստանն արդեն առաջարկել է Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում՝ ավելի լայնածավալ աշխատանքների համար, և Իրանը ևս այդպիսի ցանկություն է հայտնել, սակայն խնդիրն այն է, որ Իրանը Հայաստանի ցամաքային տարածքով հեռու չի կարող գնալ, քանի որ առաջանում է Վրաստանի հարցը»:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը կարողանա ներգրավել Վրաստանին, հնարավոր կլինի ապահովել ամբողջ շղթան, քանի որ այդտեղ քաղաքական շահեր կան:
«Եթե դա մեզզ չհաջողվի և Վրաստանը չհամաձայնի, Իրանը կարող է օգտագործել Կասպից ծովը»,- ասաց Գոհար Իսկանդարյանը: