Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ երկրորդ նախագահը խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին:
«Նրանք, ովքեր տրամաբանություն և ճշմարտություն կտեսնեն Քոչարյանի խոսքերում, կկիսեն նրա կարծիքը, կարծում եմ՝ փոքրամասնություն կկազմեն»,- ասաց Գագիկ Մելիքյանը։
Այն դիտարկմանը, թե, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում կստեղծվի միակուսակցական համակարգ`Գագիկ Մելիքյանը ասաց. «Համաձայն չեմ, իհարկե նման նախագիծը լայն հնարավորություն է տալիս բազմակուսակցականության զարգացմանը և մրցակցությանը, որը ԱԺ ձևավորման հարցում ժողովրդավարության առումով ավելի առաջադիմական ճանապարհ է»։