Հասարակություն 

Երևանի փողոցներից մեկում օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ տներից մեկի բակում օձ են բռնել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շահմար տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն շարքից