Հասարակություն 

Առեղծվածային դեպք Երևանում. էլիտար շենքում հայտնաբերվել է հրազենից սպանված 49-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Ձորափի 40 շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբի մոտ հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու դի՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով:

Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը, ինչից հետո պարզ կլինի՝ տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից