Հայաստան Քաղաքական 

ՀՅԴ-ն գիտակրթական ոլորտի վերաբերյալ փաթեթ է ներկայացրել ԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ ՀՅԴ կուսակցությունն առաջարկում է փաթեթ՝ գիտակրթական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու համար:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հետբուհական կրթությունը հակասում է միջազգային չափանիշներին, ինչը խոսում է այն մասին, որ պետք է իրական փոփոխություններ անցկացնել:

«Գիտական աստիճանները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, որոնք տրվում են համապատասխան բուհերին կից գործող մասնագիտական խորհրդների կողմից, և ինքնավարությունից զրկում բուհերին: Գիտակրթական զարգացումը կապված է երկրի տնտեսական ընթացքի հետ: Գիտական աստիճանների տարբերակումից առավել կարևոր է դրանց տրված պահանջների խստացումը: Այս ամենը մենք ներկայացնում ենք մեր բարեփոխումների փաթեթում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նույն շարքից