Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունները համաձայնվել են նախատեսվող ընտրությունները հետաձգել մինչեւ հաջորդ տարվա նոյեմբերի 1-ը: Այս մասին հայտնվում է Լուգանսկի ու Դոնեցկի դիվանագիտական ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում, որում որ պես նախապայման առաջ է քաշվում Կիեւի կողմից մինսկյան համաձայնագրերի բոլոր կետերի կատարման պահանջը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Մինչ ընտրությունները, մեկ տարվա ընթացքում Ուկրաինական իշխանությունները պարտավոր են իրագործել մինսկյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, եւ ամենակարեւորը Դոնբասին շնորհել հատուկ կարգավիճակի, համապատասխան փոփխություններ իրականացնել սահմանադրության մեջ՝ հստակեցնելով ընտրական կարգն ու Դոնբասի բնակչության ընտրությունների մասնակցության չափորոշիչները:
Սակայն, ուկրաինական կողմը չի շտապում ընդառաջել, իսկ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի խոսքերով ընտրությունները Դոնբասում կանցկացվեն Կիեւի սահմանած չափորոշիչներով: