Տանզանիայում արմատական իսլամականները վառում են եկեղեցիներն ու սպառնում դաժան հա շվեհարդար սկսել քրիստոնյաների նկատմամբ: Այս մասին հաղորդել է christianpost.com այքը:
Տեղի միսիոներների տեղեկացմամբ հրդեհի հետեւանքով եկեղեցիների ողջ ունեցվածքը ոչնչացվել է, բարեբախտաբար զոհեր չեն գրանցվել:
Հրդեհներն իրականացվել են հանկարծակի ու գրեթե միաժամանկ:
Հոգեւորականները պնդել են, որ մտադիր են կառուցել նոր եկեղեցիներ հավատացյալների համար:
Իրավապահներին տաք հետքերով հաջողվել է ձերբակալել չարագործների մի մասին, իսկ մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Տանզանիայի բնակչության 54 տոկոսը դավանում է քրիստոնեություն, 31 տոկոսը՝ մահմեդականներն են, իսկ մնացածը՝ հավատարիմ է տեղական ավանդական հավատալիքներին:
Տանզանիայի քրիստոնյաներն ու մահմեդականները մինչ այս դեպքերը բավականին հաշտ են բնակվել:
Տարաձայնությունների պատճառ է համարվում խոշոր եղջերավորների զոհաբերությունները , որ իրականացրել են քրիստոնյաները: Մահմեդականները հիվանդագին են ընդունել այդ իրողությունը: