Հասարակություն 

Հնդկաստանում առանց գլխաշորի ճաշելու համար հայրը սպանել է 4-ամյա աղջկան

Հնդկաստանի Բարեյլի բնակավայրի բնակիչներից մեկը սպանել է իր 4-ամյա դստերը, ով հրաժարվել էր ճաշելիս գլխաշորով փակել գլուխը: Այս մասին հայտնել են Ութար-Պրադեշ նահանգի ոստիկանությունից, նշելով, որ պատահարը տեղի է ունեցել, երբ փոքրիկը հանգիստ ճաշելիս է եղել մոր հետ: Սենյակ մտած մոլեռանդ հայրը տեսնելով աղջկա բաց գլուխը, պոկել է նրան գետնից ու ամբողջ ուժով մի քանի անգամ նրան շպրտել գետնին:

Բազմաթիվ վնասվածքներ ստացած երեխան տեղում մահացել է: Սպանությունը տեղի է ունեցել ողջ ընտանիքի աչքի առջեւ, երեխային սպանելուց հետո ոճրագործը դաժան ծեծի է ենթարկել նաեւ աղջնակի մորը: Այս մասին տեղեկացրել է Нindustan Times. պարբերականը:
Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին ու իրականացրել նրա հարցաքնությունը:
Հարեւանների պատմելով ընտանիքը բավակային խնդիրային է եղել, իսկ մոլեռանդ մահմեդականը պարբերաբար ծեծ ու ջարդի է ենթարկել տան բոլոր անդամներին:

Նույն շարքից